Մատչելիության հղումներ

Հայազգի Վլադիմիր Ավետիսյանը ընդգրկվել է Ռուսաստանի առաջատար գործարարների եւ մենեջերների ցուցակում


Մոսկվայում գործող «Քաղաքական եւ տնտեսական կոմունիկացիաների գործակալություն» հետազոտական կենտրոնը հրապարակել է երկրի առաջատար գործարարների եւ մենեջերների ցուցակը, որում տեղ է գտել նաեւ «ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Ավետիսյանի անունը:

71 անուն ընդգրկող ցուցակը գլխավորում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Երկրորդ տեղում «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավար Սեմյոն Վայնշտոկն է, երրորդում`«Lուկօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովը:

Վլադիմիր Ավետիսյանը 40-րդ տեղում է: Նա, ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի, ի պաշտոնե վերահսկում է Ռուսաստանի տարածաշրջանային էներգետիկ ցանցերի մեկ երրորդի աշխատանքը: Նախկինում Ավետիսյանը եղել է «ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմում գործող «Վոլգա-Էներգո» հոլդինգի ղեկավարը:

Առաջատար գործարարների ցանկը կազմվել է մոսկվացի 38 առաջատար փորձագետների հարցման արդյունքների հիման վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG