Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղի գազիֆիկացումը կավարտվի մինչեւ 2010 թվականը


Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի գազիֆիկացման գործընթացը: Ներկայումս գազով ապահովված են գրեթե ամբողջ Ստեփանակերտը եւ Շուշիի բնակելի հատվածները:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այս տարի նախատեսվում է ավարտել Մարտունիի եւ Ասկերանի շրջանների գազիֆիկացումը, իսկ հաջորդ տարվանից կսկսվեն Մարտակերտի եւ Հադրութի շրջանների գազիֆիկացման աշխատանքները:

Լեռնային Ղարաբաղը գազիֆիկացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2010 թվականը: Այս տարվա պետբյուջեով նախատեսվում է հանրապետության գազիֆիկացման ծրագրին հատկացնել 350 միլիոն դրամ (770 հազար ԱՄՆ դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG