Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը Ջավախքում կհանդիպի տեղի հայերի հետ


Չորեքշաբթի օրը Ջավախք են ժամանելու Վրաստանի պաշտպանության նախարարության մթերումներրի դեպարտամենտի աշխատակիցները՝ հետեւելու Ախալքալակի եւ Նինոծմինդայի բնակիչների արտադրանքի հաշվին Վրաստանի բանակի ստորաբաժանումների սննդամատակարարման գործընթացին:

Ռուսաստանյան «Ռոսբալտ» գործակալությանը Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ախալքալակի եւ Նինոծմինդայի վարչակազմերի շենքերում կգործեն տեղեկատվական կենտրոններ, որտեղ կկուտակվեն գնվող սննդամթերքի քանակի, գնի եւ մատակարարումների հաճախականության մասին տեղեկությունները:

Հաղորդվում է նաեւ, որ առաջիկա օրերին Ջավախք կայցելի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որը նախատեսում է հանդիպել տեղի հայ բնակիչների հետ եւ առաջակել Ախալքալակի ռուսաստանյան 62-րդ ռազմակայանի աշխատակիցներին ծառայել վրացական բանակում:

Հուլիսի սկզբին Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «տեղի բնակչությունը, ներառյալ՝ հայերը եւ հույները, չպետք է իրենց անպաշտպան զգան, նրանց պետք է հնարավորություն տրվի իրացնել իրենց արտադրանքը»:

Համաձայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի, Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանը պետք է դուրս բերվի մինչեւ 2008 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG