Մատչելիության հղումներ

Բաքվում կրկին բախվել են իշխանության եւ ընդդիմության կողմնակիցները


Ադրբեջանի մայրաքաղաքում հերթական ընդհարումն է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանամետ ցուցարարների միջեւ:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ հավաքված կանանց խումբը, որ բողոքում էր ընդդեմ ընդդիմության գործողությունների, ըստ day.az-ի, բախվել է շենքից դուրս եկած Ժողճակատի կին կողմնակիցների հետ:

Միջադեպից հետո Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր կողմնակիցներին կոչ է արել դուրս չգալ գրասենյակի տարածքից` իշխանության սադրանքներին չենթարկվելու համար:

«Իշխանությունները մեր դեմ շատ լուրջ սադրանք են պատրաստում, ուստի մենք այլեւս չենք պատասխանելու մեր դեմ ցույց անող չակերտավոր աշխատավորներին», - ասել է Քերիմլին՝ հավելելով. - «Իշխանությունները մեզ ուզում են թակարդը գցել, որպեսզի հետագայում ասեն, թե արմատական ընդդիմությունը ապակայունացնում է իրադրությունը երկրում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG