Մատչելիության հղումներ

logo-print

Նոր պայթյուն Ախալցխայի ոստիկանության շենքի մոտ


Երկուշաբթի օրը Ջավախքի Ախալցխայի շրջկետրոնի ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, նռնակի պայթյունից ոչ ոք չի տուժել: Ականատեսների վկայությամբ, կոտրվել են մերձակա շենքերի ապակիները, վնասվել է ոստիկանության շենքը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հրաժարվել են որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը:

Սա այս տարի Ախալցխայի ոստիկանության շենքի մոտ հնչած երկրորդ պայթյունն է: Նախորդի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել էր մեկ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG