Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազիայի հասարակությունը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ Աբխազիայի ինքնիշխանությունը ճանաչելու կոչով


Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ Աբխազիայի ինքնիշխանությունը ճանաչելու կոչով:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Աբխազիայի հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի հղած նամակում նշվում է, որ Աբխազիան «Վրաստանի մաս չի կազմում եւ ազատ է ինքնուրույն որոշելու իր ապագան»:

«Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, եւ պետք է անշեղորեն կատարի ԽՍՀՄ ընդունած օրենքները», - գրում են նամակի հեղինակները:

Համակարգող խորհրդի կազմի մեջ մտնող 15 հասարակական կազմակերպությունների թվում են Աբխազիայի հայկական, ռուսական, հունական, հրեական եւ լեհական համայնքները:

Վլադիմիր Պուտինին եւ Յուրի Լուժկովին ուղղված նամակում նամակում նաեւ նշվում է, որ Աբխազիայի բնակչության ավելի քան 80 տոկոսը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են, եւ կոչ է արվում քննարկել «Աբխազիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում որպես ասոցիացված անդամ ընդգրկվելու հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG