Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում հայտնաբերվել է միջնադարյան հայկական վանք


Ղրղըզստանի Իսիկ-Կուլ լճի ափին Ղրղըզստանի սլավոնական համալսարանի հնեաբանների խումբը հայտնաբերել է միջնադարյան հայկական վանք:

«Մենք վաղուց էինք լսել «կատալոնյան քարտեզի» մասին, որը կազմել էին Մետաքսի ճանապարհով ուղեւորվող Վենետիկի վաճառականները: Այդ քարտեզում նշված էր, որ Իսիկ-Կուլի ափին կա մի հայկական վանք (միաբանություն), որի պատերի տակ թաղված է Մաթեւոս առաքյալի աճյունը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է հնեաբանների խմբի ղեկավար Ալեքսանդր Կամիշեւը:

Նրա խոսքերով, լեռներում գտնվող վանքը կառուցվել է մոտավորապես 14-րդ դարում եւ ունի 30 խուց:

«Մենք կարծում ենք, որ վանքը ունի 3 մակարդակ, սակայն ստորին երկուսը գտվում են հողի տակ: Այսպես էին կառուցվում վանքերը միջնադարյան Հայաստանում», - հայտարարել է Կամիշեւը՝ համոզմունք հայտնելով, որ «կատալոնյան քարտեզը» ճիշտ է եւ իրենց կհաջողվի հայտնաբերել Մաթեւոս առաքյալի մասունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG