Մատչելիության հղումներ

logo-print

Նիգերիայի բանտից ռուս նավաստիների ազատ արձակմանն աջակցել է Արա Աբրահամյանը


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Նիգերիայի բանտից ռուս նավաստիների ազատ արձակումը արդյունք է «դիվանագետների եւ հասարակական գործիչների համատեղ ջանքերի»:

«Ուրախալի էր լսել լուրը, որ Ռուսաստանի դեսպանության երաշխիքների դիմաց Նիգերիայի դատարանը որոշել է ազատ արձակել ռուս նավաստիներին: Այս հաջողությունը մեր համատեղ ջանքերի արդյունքն է», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Արա Աբրահամյանը:

Հունական ընկերությանը պատկանող տանկերի 15 հոգուց բաղկացած ռուսական անձնակազմը Նիգերիայի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2003 թվականի աշնանը՝ նավթի մաքսանենգության մեղադրանքով:

«Այս դեպքում մենք օգտագործեցինք ճիշտ այն մարտավարությունը, որ մշակել էինք Հայաստանի իշխանությունների հետ՝ Հասարակածային Գվինեայի բանտից 6 հայ օդաչուներին ազատ արձակելու ժամանակ», - ասել է Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG