Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի համաձայնի Կիպրոսի Հանրապետության ճանաչմանը որպես նախապայման՝ Եվրամիությանը Թուրքիայի մուտք գործելու շուրջ բանակցություններ սկսելու համար:

«Մենք չենք կարող համաձայնել մինչեւ հոկտեմբերի 3-ի բանակցությունների սկիզբը որեւէ նոր պայմանների կատարման հետ», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը հետեւել է նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի արտահայտած կարծիքը, թե «անթույլատրելի է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը՝ Եվրամիության 10 նոր անդամներից մեկին»:

Իր անհամաձայնությունը հայտնելով Ֆրանսիայի դիրքորոշման կապակցությամբ, Էրդողանը լրագրողներին ասել է, որ Ֆրանսիայի նախագահ ժակ Շիրակը «հետ է կանգնել իր խոսքից»: Ըստ Էրդողանի, Կիպրոսի հարցը նախապայման չլինելու մասին մինչ այդ հայտարարել են նաեւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շյոդերը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG