Մատչելիության հղումներ

«Թուրքիան պիտի մինչեւ ԵՄ անդամակցության բանակցությունները ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը»


Գերմանական ընդդիմությունը աջակցում է Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի երեկ հնչեցրած հայտարարությանը, որ Թուրքիան պետք է «նախ ճանաչի Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը, նոր միայն բանակցություններ սկսի Եվրամիություն մուտք գործելու շուրջ»:

«Դե Վիլպենը ճիշտ է», - «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, ասել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Ֆրիդբերտ Պֆլյուգերը: - «Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ բանակցություններ սկսեն մի պետության հետ, որը նախապես չի ճանաչել ԵՄ բոլոր անդամներին»:

Ըստ գերմանացի ընդդիմադիրի, այս իրավիճակում Գերմանիայի կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG