Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադը հաստատվել է Իրանի նախագահի պաշտոնում


Չորեքշաբթի օրը Թեհրանի կենտրոնական մզկիթներից մեկում տեղի է ունեցել Իրանի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեջադի հաստատման հանդիսավոր արարողությունը:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Սահմանադրության 110-րդ կետի համաձայն, Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է Իրանի նախագահին որպես երկրի նախագահ ճանաչելու մասին հրամանագիրը:

Նախօրեին նախագահի պարտակությունները վայր էր դրել Իրանի արդեն նախագահ Մոհամադ Խաթամին: Այսպիսով, 2005 թվականի օգոստոսի 3-ը դարձել է Իրանի 6-րդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի առաջին աշխատանքային օրը:

Իրանի նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Իրանում նախագահի պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG