Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 7-ից 9-ը Երեւանում անցկացվելիք Մոսկվայի օրերի շրջանակներում տեղի կունենա Մոսկվայի տան հիմնարկեքը: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը արդեն ստորագրել է համապատասխան կարգադրությունը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայի տունը կկառուցվի Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ, եւ կոչված է դառնալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործարար ու մշակութային համագործակցության կենտրոն:

Շինարարության վերահսկումը իրականացնելու է Երեւանում այդ նպատակներով ստեղծված մոսկովյան ներդրումային-շինարարական ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG