Մատչելիության հղումներ

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան


Հուլիսի 30-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ռոսարիոյի քաղաքապետ Միգել Լիֆշիցը եւ Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո կենտրոնի փոխանցմամբ, նույն օրը քաղաքապետի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել խոշորագույն նավահանգիստ եւ արդյունաբերական կենտրոն հանդիսացող Ռոսարիոյի եւ Հայաստանի քաղաքներից մեկի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG