Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջան կայցելի Եվրախորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

«Թուրան» գործակալությանը Բաքվում Եվրախորհրդի գրասենյակից հայտնել են, որ այցի նպատակն է ծանոթանալ «Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ երկրում իրող իրավիճակին»:

Մինչ այդ Ադրբեջանում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Մաթս Լինդբերգը հայտնել էր, որ Թերի Դեւիսը մտադիր է Ադրբեջանի իշխանություններին բացատրել պատշաճ մակարդակով խորհրդարանական ընտրությունները անցկացնելու կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG