Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը պահանջում է կես տարվա ընթացքում դուրս բերել ամերիկյան ռազմակայանը


«Վաշինգտոն Փոստ» թերթի փոխանցմամբ, Ուզբեկստանի արտգործնախարարությունը անցած շաբաթավերջին այդ պահանջը փոխանցել է Տաշկենտում ԱՄՆ դեսպանությանը:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մինչ այդ անդրադառնալով երկրի տարածքում ամերիկյան զինուժի տեղակայման նպատակահարմարությանը, հայտարարել էր, թե ԱՄՆ ռազմաօդային ուժերը պետք է դուրս բերվեն Ուզբեկստանից՝ «երբ կավարտվի Աֆղանստանի խաղաղ վերականգնումը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ի պատասխան Ուզբեկստանի այդ պահանջի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը որոշել է չեղյալ հայտարարել իր այցը Ուզբեկստան:

Մինչ այդ Բերնսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը անհանգստացած է Ուզբեկստանում մարդու իրավունքների հարցում տիրող իրավիճակով, եւ մտադիր է այցի ընթացքում քննարկել այդ հարցը:

«Բարեփոխումներ իրականացնելու՝ Ուզբեկստանի կառավարության անկարողության պատճառով երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ», - ասել է Բերնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG