Մատչելիության հղումներ

Սկսվել է Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանից տեխնիկայի դուրսբերումը


«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Բաթումից ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը պետք է սկսեր դեռեւս հինգշաբթի օրը, սակայն վերջին պահին պարզվել էր, որ ռուսական կողմը չունի տեխնիկայի դուրսբերման համար արտոնագիր եւ մուտքի վիզաներ վարորդների համար (որոնք պետք է վերադառնան՝ մնացած մեքենաները դուրս բերելու):

Կուպարաձեի վկայությամբ, ըստ կողմերի միջեւ մայիսի 30-ին ձեռք բերված համաձայնության, անիվային տեխնիկան Վրաստանից դուրս կգա ինքնուրույն, իսկ օգոստոսին չորս դեսանտային նավերով Բաթումիից դուրս կբերվի 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում 20 տանկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG