Մատչելիության հղումներ

Սլովակիան մտադիր է դեսպանություն բացել Ադրկովկասում


Սլովակիայի արտգործնախարարությունը մտադիր է առաջիկա տարիներին դեսպանություններ բացել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Ինչպես TASR-SLOVAKIA գործակալությանը ասել են երկրի արտգործնախարարությունում, մինչեւ 2007 թվականի վերջը Սլովակիայի նոր դեսպանություններ կբացվեն Լիտվայում, Էստոնիայում եւ Լյուքսեմբուրգում:

Մինչեւ ընթացիկ տարեվերջ նախարարությունը ծրագրում է քաղաքական առաքելություն ունենալ Ռամալայում (Պաղեստին) եւ դիվանագետ ուղարկել Պրիշտինա (Կոսովո):

Նախարարությունը կարեւոր է համարում նաեւ Ադրկովկասում Սլովակիայի դեսպանություն ունենալը: Դեսպանատունը, որ, ամենայն հավանականությամբ, կգտնվի Թբիլիսիում, կսպասարկի նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG