Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է դառնալ Ալ-Ղաիդայի գործողությունների թիրախ


Ստամբուլի փոխոստիկանապետը «Վաթան» թերթի հարցազրույցում ուրբաթ օրը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիան կարող է Ալ-Ղաիդայի ահաբեկչական գործողությունների թիրախ դառնալ:

«Ոստիկանությունը ուշադիր հետեւում է միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի մեջ կասկածվող շուրջ 1000 մարդկանց», - ասել է փոխոստիկանապետ Դեմիրթաշը: - «Լոնդոնի եւ Եգիպտոսի ակցիաներից հետո պարզ է դարձել, որ ահաբեկչության ալիքը արեւմուտքից տարածվում է դեպի արեւելք: Ես ակնկալում եմ, որ մինչեւ նոյեմբեր Ալ-Ղաիդան նոր ահաբեկչական գործողություն կիրականացնի»:

Ալ-Ղաիդան Թուրքիայում արդեն իրականացրել է ահաբեկչական գործողություններ. 2003 թվականի նոյեմբերին 5 օրվա ընթացքում Ստամբուլի 2 սինագոգներում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունում եւ HSNC բանկի գրասենյակում հնչած պայթյունների արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել էր 63 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG