Մատչելիության հղումներ

Եքթան Թուրքըլմազի գործը ուղարկվել է դատարան


Թուրքիայի քաղաքացի, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի «Դյուկ» համալսարանի ուսանող Եկթան Թուրքըլմազի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է մաքսանենգության փորձ կատարելու մեջ, արդեն ուղարկվել է դատարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Թուրքըլմազի փաստաբան Վարդուհի էլբակյանը, Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ անցած շաբաթ գործը ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան:

Թուրքըմազը ձերբակալվել էր հունիսի 17-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայութան (ԱԱԾ) հաղորդագրության, նրա ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել էր 17-20-րդ դարի պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող գրականության մեծ խմբաքանակ, որը նա փորձել էր արտահանել Հայաստանից՝ թաքցնելով մաքսային հսկողությունից:

Եքտան Թուրքըլմազը առաջին թուրք հետազոտողն էր, ով մայիսի սկզբից Հայաստանի ազգային արխիվում ծանոթանում էր իրեն հետաքրքրող փաստաթղթերին:

Թուրքըլմազին ներկայացված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG