Մատչելիության հղումներ

Հայաստանը հրավիրվելու է թուրքական քաղաքում անցկացվելիք միջազգային փառատոնին


Թուրքիայի Էդիրնե քաղաքի քաղաքապետ Համդի Սեդեֆչին հինգշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 18-ին անցկացվելիք Խաղաղության եւ գեղեցկության միջազգային փառատոնին հրավիրել նաեւ Հայաստանի պատվիրակությանը:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, 20 երկրների ներկայացուցիչները «խաղաղության եւ գեղեցկության ուղերձ» կհղեն աշխարհին այն կետից, որտեղով անցնում է Թուրքիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի սահմանը:

Տոնակատարություններին կմասնակցեն Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Լեհաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սինգապուրի, Չինաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի պատվիրակությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG