Մատչելիության հղումներ

«Վլադիմիր Հարությունյանը կարող է գաղտնի կերպով տեղափոխվել ԱՄՆ»


Ըստ վրաստանյան «Ջեորջիան Թայմզ» թերթի, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում չհաջողված մահափորձի մեջ կասկածվող Վլադիմիր Հարությունյանը կարող է գաղտնի կերպով տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Ըստ թերթի, պատճառն այն է, որ Վրաստանի ուժային կառույցներին այդպես էլ չի հաջողվում ստիպել Հարությունյանին բացահայտել իր գործողությունների շարժառիթները եւ հանցակիցներին:

Իսկ թերթի մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ նախագահ Բուշի դեմ մահափորձի հետեւում կարող են կանգնած լինել Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի ներկայացուցիչները:

Թերթը նման հետեւության է մղել այն «հիասթափությունը», որ ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչներն իբր ապրում են նախագահ Բուշի՝ Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության պատճառով:

Ըստ թերթի, «Իրանը լուրջ տնտեսական կապեր ունի Հայաստանի հետ, եւ Բուշի հակաիրանական քաղաքականությունը լրջորեն հարվածում է Միացյալ Նահանգների հայ միլիարդատերերի շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG