Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանի տանը հայտնաբերվել է «ինքնաշեն քիմիական լաբորատորիա»


Վրաստանի իշխանությունները այսօր հայտարարել են, որ «ինքնաշեն քիմիական լաբորոտորիա» են հայտնաբերել այն մարդու տանը, ով մեղադրվում է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ նռնակ նետելու մեջ:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վլադիմիր Հարությունյանի տանը քննիչները վտանգավոր քիմիական նյութեր են գտել, որոնք կարող էին օգտագործվել ինչպես պայթուցիկի, այնպես էլ թունավոր խառնուրդների պատրաստման համար:

Միաժամանակ, այսօր Վրաստանի լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ նռնակ նետելու միջադեպը «Վրաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է»:

«Նրանք դա արել են փրկելու համար Միխեյիլ Սահակաշվիլիի սնանկ հեղինակությունը, որպեսզի նրա անունը անընդհատ հիշատակվի Ջորջ Բուհի անվան հետ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարողի եւ դեմոկրատիայի ջատագովի», - ասել է Նաթելաշվիլին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG