Մատչելիության հղումներ

Դեղատան ամերիկահայ տերերը ձերբակալվել են խարդախության համար


Լոս Անջելեսի հարեւանությամբ գտնվող Բըրբենք քաղաքում ձերբակալվել են դեղատան տերեր 47-ամյա Սոֆիկ Նազարյանը եւ 40-ամյա Վրեժ Հովհաննիսյանը, ովքեր մեղադրվում են խարդախության միջոցով «Մեդի-Քալ» բժշկական ապահովագրական պետական համակարգից 375 հազար դոլար ապօրինաբար ստանալու մեջ:

Ինչպես հայտնում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Ռեդնովա նյուս» թերթը, Նազարյանը եւ Հովհաննիսյանը ընկերությանը ներկայացրել են կեղծ դեղատոմսեր, որոնք երբեք չեն տրվել հաճախորդներին:

Թերթը մեջբերում է Կալիֆորնիայի գլխավոր դատախազության պաշտոնյա Քոլին Վոնգ-Մարտինուսենի կարծիքը. - «Նազարյանը եւ Հովհաննիսյանը գլխիվայր են շրջել Ռոբին Հուդի պատմությունը՝ փոխանակ խլելու հարուստներից եւ չքավորներին բաժանելու, նրանք հարստանալու նպատակով խարդախությամբ փող են կորզել ապահովագրական մի համակարգից, որը նախատեսված է ամենաչքավորների համար»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG