Մատչելիության հղումներ

logo-print
«Ի դեմս Իլհամ Ալիեւի Ադրբեջանն այսօր ունի շատ լավ ղեկավար: Նախագահ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ճշմարիտ առաջնորդի հատկանիշներով օժտված քաղաքական գործիչներ են», - թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայում հակամարտությունների եւ Կասպյան ավազանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Մաննը:

«Կարծում եմ, դրական քաղաքական վերափոխումներն այս երկրում կշարունակվեն, իսկ նավթի վաճառքից ստացվող եկամուտները ավելի մեծ չափով կօգտագործվեն հասարակ քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակով», - նշել է դիվանագետը:

«Նրանք, ովքեր պնդում են, որ եվրասիական տարածաշրջանում վերջին քաղաքական փոփոխությունների հետեւում կանգնած է ԱՄՆ-ը, փորձում են աղավաղել Սպիտակ տան իրական նպատակները: Եթե դուք հարցում անցկացնեք այդ պետությունների քաղաքացիների շրջանում, ապա ավելորդ անգամ կհամոզվեք, որ իրադարձությունները այդ երկրներում երկար գործընթացի արդյունք էին: Այդ ենթատեքստում հիմնական դերակատարը ընդդիմությունն է, քանի որ ժողովրդավարությունը չի կարող պարտադրվել արտասահմանից», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

«Կարծում եմ՝ ինչպե’ս Միացյալ Նահանգները, այնպես է’լ Թուրքիան, պետք է ուրախ լինեն այդ բարեփոխումների համար եւ անեն համապատասխան հետեւություններ», - նշել է Սթիվեն Մաննը՝ շեշտելով, որ Վրաստանում, Ուկրաինայում եւ Իրաքում արդեն տեղի են ունեցել պատմական փոփոխություններ:

ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ պարզաբանել է Սպիտակ տակ դիրքորոշումը ածխաջրածնային ռեսուրսների հարցում. - «Մենք ցանկանում ենք հասնել ավելի հարմար առեւտրային միջավայրի, տեւական քաղաքական կայունության եւ տվյալ տարածաշրջանների տնտեսական զարգացման ապահովմանը»:

«Միացյալ Նահանգները պաշտպանում է էներգակիրների պաշարներ ունեցող երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք հույս ունենք կոալիցիաներ ստեղծել Սպիտակ տակ դիրքորոշումը կիսող երկրների հետ», - հայտարարել է Սթիվեն Մաննը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG