Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը չորեքշաբթի օրը դեկրետ է ստորագրել հասարակական գործիչ, գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը՝ Պատվո Լեգիոնի շքանշան շնորհելու մասին:

«Արա Աբրահամյանը շատ բան է արել ռուս-ֆրանսիական կապերի զարգացման համար: Նա նաեւ նախագահներ Պուտինի եւ Շիրակի նախաձեռնությամբ ստեղծված «Ռուս-ֆրանսիական երկխոսություն» ընկերակցության համանախագահն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեեւը:

Դեսպանը նաեւ նշել է, որ Արա Աբրահամյանի անմիջական աջակցությամբ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը տեղադրվել է խորհրդային զինվորի հուշարձանը, կազմակերպվել են երկկողմ բիզնես-հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG