Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը Կոնդոլիզա Ռայսի հրավերով կմեկնի Միացյալ Նահանգներ


ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով օգոստոսի 1-ից 5-ը աշխատանքային այցով Վաշինգտոն կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսմակ Թահիր Թաղիզադեն հայտնել է ANS-ին, որ այցի ընթացքում նախատեսված են Մամեդյարովի հանդիպումները Սպիտակ տանը, Պենտագոնում, ինչպես նաեւ վերլուծական կենտրոններում եւ ոչ կառավարական կազմակերպություններում:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու է երկկողմ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններին, միջազգային կառույցներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG