Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ասել է, թե կարելի է հաջողված համարել իր հայ պաշտոնակից Անդրանիկ Մարգարյանի օրերս ավարտված այցը Ջավախք եւ Թբիլիսի:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով նախարարներին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հատուկ շեշտել է, որ վերջին 15 տարվա ընթացքում Սամցխե-Ջավախքում ներդրումներ չեն իրականացվել, վատ վիճակում են ճանապարհները, դպրոցները, մյուս ենթակառույցները:

«Ուստի կառավարությունը որոշել է 1 միլիոն լարի տրամադրել Ախալքալակի շրջանին եւ 600 հազար` Նինոծմինդային», - հայտարարել է Նողաիդելին՝ ավելացնելով, թե, բնականաբար, դա բավարար չէ, սակայն «առաջին քայլն է տարածաշրջանում սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ»:

Նողաիդելին նաեւ ասել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա առաջիկա սեպտեմբերին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG