Մատչելիության հղումներ

logo-print

Լոնդոնում քննարկվել են Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին առնչվող հարցեր


Այսօր առավոտյան Lոնդոնում կայացել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են Անկարայի ու Եվրամիության հարաբերություններին եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Տոնի Բլերը նշել է, որ Եվրամիության մաքսային համաձայնագրի ստորագրումը Թուրքիայի կողմից առնչություն չունի Կիպրոսը ճանաչել-չճանաչելու հարցին: Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչի Կիպրոսի հունական կառավարությունը, քանի դեռ կղզում չի կնքվել խաղաղության համաձայնագիր:

Մաքսային համաձայնագրի ստորագրման շուրջ տարակարծությունները ծագել էին դեռ անցած տարեվերջին. հարցն այն է, որ համաձայնագիրը արդեն ստորագրվել է 2004-ին Եվրամիությանն անդամակցած պետությունների՝ այդ թվում Կիպրոսի հունական իշխանությունների կողմից:

Պաշտոնական Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետության հունական իշխանություններին` փոխարենը միակ պետությունը հանդիսանալով, որ ճանաչել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG