Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Նախիջեւանում


Երեքշաբթի օրը Նախիջեւանում տեղի է ունեցել վերջին 13 տարիների ընթացքում առաջին արտոնված հանրահավաքը, որը կազմակերպել էր ընդդիմադիր Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցությունը: Հանրահավաքականների հիմնական պահանջը եղել է ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Նախիջեւանի իշխանությունները թույլատրել են հանրահավաքն անցկացնել կեսօրից հետո, երբ ջերմաստիճանը այս օրերին հասնում է 42 աստիճանի: Այդուհանդերձ, ընդդիմությանը հաջողվել է բազմամարդ հանրահավաք անցկացնել:

Կազմակերպիչները հայտարարել են, թե իշխանություններն ամեն կերպ փորձել են խոչընդոտել շրջաններից մարդկանց ժամանումը Նախիջեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG