Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանին ներկայացվել է Բուշի եւ Սահակաշվիլու նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանք


Վրաստանի դատախազությունը ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել Թբիլիսիի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Հարությունյանին՝ մեղադրելով նրան նախագահներ Բուշի եւ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

Հարությունյանի շահերի պաշտպան Գուլիկո Ջիմշելաձեն այսօր «Կավկազպրես» գործակալությանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը միայն մասամբ ընդունել է իր մեղքը՝ անօրինական զենք պահելու դրվագով:

Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել էր անցած չորեքշաբթի Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ գործողությունների արդյունքում, որոնց ընթացում հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր, իսկ մեկ այլ իրավապահ եւ Հարությունյանը՝ վիրավորվել:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG