Մատչելիության հղումներ

«Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպությունը շարունակում է ստորագրահավաքը


Ուրբաթ օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում տեղի կունենա հանրահավաք ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության:

Ըստ CTK գործակալության, կազմակերպիչը «Ձայն հանուն Եվրոպայի» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունն է, որն անցած ամիսներին Եվրամիության երկրներում ստորագրահավաք էր կազմակերպել ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, հավաքվել է մոտ 30 հազար ստորագրություն, որոնցից միայն 11 հազարը Չեխիայում:

Հաղորդվում է նաեւ, որ առաջիկա հանրահավաքին մասնակցելու են Չեխիայից Եվրախորհրդարան ընտրված պատգամավորներ Տոմաս Զատլուկալը եւ Յոզեֆ Զելենիչեկը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG