Մատչելիության հղումներ

Բաթումիում հանդիպում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների ղեկավարները


Երեքշաբթի օրը Աբխազիայի Գագրա քաղաքում կայանալու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բագափշի եւ Էդուարդ Կոկոյտիի հանդիպումը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սա վերջին օրերին երկու չճանաչված հանրապետությունների ղեկավարների արդեն երկրորդ հանդիպումն է: Անցած շաբաթավերջին Բագափշը եւ Կոկոյտին արդեն քննարկել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ պաշտոնական Թբիլիսիի հետ՝ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան այս կապակցությամբ հայտնել է, որ Աբխազիայի նախագահը հույս ունի նմանատիպ հանդիպում անցկացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG