Մատչելիության հղումներ

Այս տարի Հայաստանը Ջավախքում տարբեր ծրագրերի իրագործման համար հատկացրել է 350 հազար դոլար


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը Թբիլիսում հայտարարել է, որ այս տարի Հայաստանը 350 հազար դոլար է հատկացրել Ջավախքում տարբեր ծրագրերի իրագործման համար:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը նշել է, որ տնտեսական ծրագրերի հետ մեկտեղ, միջոցների մի մասը ուղղվել է Ջավախքում հայկական դպրոցների վերանորոգմանը:

Նինո Բուրջանաձեն, իր հերթին, վստահեցրել է, որ կվերանորոգվեն Ջավախքը Վրաստանի այլ շրջանների հետ կապող ավտոճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG