Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը մեղադրվում է Վրաստանում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին երկուշաբթի օրը ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել է երկրի տարածքում ահաբեկչական ու սաբոտաժի գործողություններ կազմակերպելու մեջ:

«Կավկազպրես»-ը փոխանցում է նախարարի խոսքերը, թե ռուսաստանցի սպաները, մասնավորապես, կազմակերպել են Գորիի ոստիկանական վարչության մոտ այս տարվա փետրվարին իրականացրած գործողությունը, որի արդյունքում զոհվել էր երեք ոստիկան:

Մերաբիշվիլին նույնիսկ նշել է պայթյունների ետեւում կանգնած ռուս սպայի անունը` Անատոլի Զայցեւ:Վրաստանի ներքին գործերի նախարարի պնդմամբ, Գորիի պայթյունի հեղինակներից երեքը արդեն ձերբակալված են, եւս վեցը գտնվում են հետախուզման մեջ:

Բացի Գորիի պայթյունից, ըստ Մերաբիշվիլու, խումբը հարձակումներ է իրականացրել երկրի էներգետիկ օբյեկտների վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG