Մատչելիության հղումներ

«Ծանր զրահատեխնիկայի դուրսբերումը Ախալքալակի ռազմակայանից տեխնիկապես անհնարին է»


Անդրկովկասում տեղակայված Ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական ծանր զրահատեխնիկայի դուրսբերումը Ախալքալակի ռազմակայանից տեխնիկապես անհնարին է:

Ինչպես փոխանցել է «Կավկազպրես» գործակալությունը, Կուպարաձեն ասել է, թե Ախալքալակից մինչեւ Ախալցխայի երկաթուղային կայարան ընկած հատվածում կա հինգ կամուրջ, որոնցով զրահատեխնիկայի անցումը «պարզապես անհնարին» է: Ստեղծված կացության մասին Ռուսական զորախմբի շտաբը արդեն տեղեկացրել է վրացական կողմին:

Բաթումիից եւ Ախալքալակից դուրս բերվելիք ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասը ծրագրվում է վերատեղակայել Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմակայանում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG