Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի քաղաքական գործիչներից ոմանք կարծում են, որ մայիսի 10-ն Թբիլիսիի Անկախության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձի հետաքննությունը կարող է տանել դեպի Ռուսաստան:

Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, նման կարծիք է հնչեցրել Վրաստանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ իվի Թարգամաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Խորհրդարանի մեկ այլ անդամ՝ Գիա Բոկարիան ասել է. - «Մեր հյուսիսային հարեւանի քաղաքական ղեկավարության շրջանում կան մարդիկ, ովքեր շահագրգռված են դրանում»:

Ինչ վերաբերում է Վրաստանի բարձրաստիճան վերնախավին, նրանք մահափորձի կապակցությամբ նույնիսկ չեն էլ ակնարկում Ռուսաստանը:

Վրացական անկախ փորձագետներից ոմանք ենթադրություն են առաջ քաշել, թե ահաբեկչական այդ գործողությունը կարող էր կազմակերպված լինել «Ալ Ղաիդայի» կողմից: Նրանք պնդմամբ՝ առնվազն տեսանելի է «Ալ Ղաիդա»-ի ձեռագիրը: Ահաբեկչական այդ կազմակերպությունը, փորձագետների համոզմամբ, հաճախ է գործողությունների իրականացման նպատակով վարձում տեղաբնակների: Իսկ գլխավոր կասկածյալ Վլադիմիր Հարությունյանը այդ առումով շատ հարմար էր՝ նրա ընտանիքը ծայրահեղ աղքատ է, իսկ ինքը՝ «դժվարությամբ հաղորդակցվող եւ հասարակությունից մեկուսի ապրող» անձնավորություն է:

Հարությունյունը դեռեւս գտնվող է հիվանդանոցում, եւ փաստաբան Գուլիկո Ջիմշելաձեի խոսքերով, «իրեն վատ է զգում»: Հարությունյանի փաստաբանը փոխանցել է նաեւ, թե իր պաշտպանյալը շարունակում է օգտվել լռություն պահպանելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG