Մատչելիության հղումներ

logo-print

Ռամիզ Մեհտիեւ. «Ադրբեջանի ժողովուրդը գոնե մեկ անգամ պետք է ընտրի նրան, ում ուզում է»


«Ադրբեջանի իշխանությունները ընդդիմությունից ավելի են շահագրգռված են գոնե մեկ անգամ ցույց տալ, որ ադրբեջանական ժողովուրդը կարող է ընտրել նրան, ում ցանկանում է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը ուշադրություն է դարձնում բարձրաստիճան պաշտոնյայի «գոնե մեկ անգամ» բառերին՝ ենթադրություն անելով, որ Մեհտիեւը փաստորեն խոստովանել է, որ մինչեւ այժմ բոլոր ընտրությունները կեղծվել են:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել նախկին նախագահ Այազ Մութալիբովը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, նախագահի աշխատակազմի ղեկավարը ասել է, թե «նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված»:

«Այդ մարդիկ կարող են վերադառնալ Ադրբեջան եւ, եթե նրանք օրենքը չեն խախտել, կարող են մասնակցել ընտրություններին», - ավելացրել է Ռամիզ Մեհտիեւը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG