Մատչելիության հղումներ

Լիտվայի խորհրդարանում ստեղծվել է ժողովրդավարության արտահանման ենթակոմիտե


Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմում ստեղծվել է Ժողովրդավարության արտահանման ենթակոմիտե, որը, դրա նախագահ Էմանուելիս Զինգերիսի խոսքերով՝ « սերտորեն համագործակցելով լեհական մարմինների հետ ժողովրդավարությունը «արտահանելու է» Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան:

«Ենթակոմիտեն աշխատելու է խորհրդային լծից Լիտվայի ազատագրումը հետեւելու արժանի օրինակ դարձնելու ուղղությամբ», - «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Զինգերիսը:

Նա հավելել է, թե ենթակոմիտեն նաեւ լիտվական համապատասխան դեպարտամենտների ու գործակալությունների միջոցով հետեւելու է հարեւան երկրներում Եվրամիության բանաձեւերի կատարման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG