Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը երբեք թույլ չի տա ո’չ Լեռնային Ղարաբաղի անկախացումը, ո’չ էլ միավորումը Հայաստանի հետ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա ո'չ Լեռնաղի Ղարաբաղի անկախացումը, ո'չ էլ միավորումը Հայաստանի հետ:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. երբեք՝ ո’չ այսօր, ո’չ վաղը, ո’չ 10 եւ ո’չ էլ 100 տարի հետո, Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հինգշաբթի օրը Ադրբեջանի կառավարությունում խորհրդակցության ժամանակ ասել է Ալիեւը:

«Ադրբեջանական հողերի օկուպացիան հավերժ չի լինելու: Դրա վերջը մոտ է, եւ մենք ցանկանում ենք խնդիրը կարգավորել խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով», - նշել է Իլհամ Ալիեւը: Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ընդունելի սկզբունք նշել է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումը եւ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ»:

«Դրանից հետո կարող է որոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղին կարող է տրվել աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության ամենաբարձր աստիճանը Ադրբեջանի կազմում», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Նա նաեւ նշել է հակամարտության կարգավորման գործում քաղաքական եւ դիվանագիտական միջոցների օգտագործման անհրաժեշտությունը՝ միաժամանակ կարեւորելով Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական ներուժի հզորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG