Մատչելիության հղումներ

logo-print

Լեյբորիստների առաջնորդը պնդում է, որ Սահակաշվիլին կաշառք է վերցրել


Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին պնդում է, որ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին 150 հազար դոլարի կաշառք է վերցրել Թբիլիսիի քաղաքապետ եղած ժամանակ:

«Ջորջիան թայմս» թերթին տված հարցազրույցում Նաթելաշվիլին ասում է, որ այն ժամանակ Սահակաշվիլին մեծ արշավ էր նախաձեռնել «քաղաքապետարանի բնապահպանական քաղաքականությունն ուսումնասիրելու եւ խախտումները բացահայտելու նպատակով», սակայն այդ արշավը կտրուկ դադարեցվել էր:

Նաթելաշվիլիի պնդմամբ, դա «կատարվել էր այն բանից հետո, երբ քաղաքի գլխավոր ճարտարապետը եւ փոխքաղաքապետը կաշառք են տվել Սահակաշվիլիին»:

«Սկզբից նրանք 50 հազար դոլար են առաջարկել, բայց Սահակաշվիլին նրանց դուրս է հրավիրել, հետո նրանք բերել են 150 հազար, եւ Սահակաշվիլին չի դիմացել ու վերցրել է», - ասում է լեյբորիստների առաջնորդը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG