Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ժողովրդավարությանը տանող ճանապարհը անցնում է ազատ ընտրություններով»


«Ժողովրդավարությանը տանող ճանապարհը անցնում է ազատ ընտրություններով, եւ Միացյալ Նահանգները միշտ լինելու են ժողովրդավարական ուժերի կողքին», - երեքշաբթի օրը Միջազգային ժողովրդավարական միության (ՄԺՄ) ղեկավարների հետ «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

«Ես կօգտագործեմ երկրի եւ անձամբ իմ բոլոր հնարավորությունները ժողովրդավարության հաղթանակի համար: Ժողովրդավարական ալիքը կներառի բոլոր երկրները: Ժողովրդավարությունը չի լինի որեւէ մեկի մենաշնորհը եւ կվերաբերի բոլոր պետություններին», - ըստ Բաքվի «Էխո» թերթի, ասել է Բուշը:

Ադրբեջանի ընդդիմադիր «YeS» (Yeni Siyase՝ «Նոր քաղաքականություն») դաշինքի համակարգող խորհրդի անդամ, Ադրբեջանի ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը, ով ընտվել է Միջազգային ժողովրդավարական միության փոխնախագահ, իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանի առաջիկա ընտրությունները լուրջ փորձություն կլինեն երկրի ժողովրդավարացման ճանապարհին»:

Միջազգային ժողովրդավարական միությունը միավորում է տարբեր երկրների աջակողմյան դիրքոքորոշում ունեցող հայտնի կուսակցությունների: Կառույցը ղեկավարում է Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG