Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «Մեր նպատակը Հարավային Կովկասի համար էվոլյուցիոն փոփոխությունների մոդել ստեղծելն է»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը ասել է, որ իր երկրի նպատակը Հարավային Կովկասի համար էվոլյուցիոն փոփոխությունների մոդել ստեղծելն է: «Դրա շուրջ մենք բանակցել ենք թե’ կառավարության, թե’ ընդդիմության հետ», - նշել է դեսպանը:

Հարնիշը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը վստահել է ամերիկացիներին «էքզիթ փոլեր», այսինքն՝ ընտրողների կամավոր հարցումներ անցկացնել քվեարկությունից անմիջապես հետո: Դիվանագետի վկայությամբ, այժմ որոշվում է, թե ամերիկյան որ կազմակերպությունն է անցկացնելու հարցումները:

«Միզազգային եւ տեղական դիտորդների կողմից ընտրություններին հետեւելը եւ հարցումները ընտրատեղամասերում, անշուշտ, կնպաստեն ընտրությունների լեգիտիմությանը», - կարծիք է հայտնել Ռինո Հարնիշը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG