Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում ընդունվել է բանաձեւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հուլիսի 18-ին ընդունել է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւ, որում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Կոմիտեում կազմակերպված լսումներին հրավիրված Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը հայտնել է «ԱզերԹաջ» գործակալությանը, որ կոնգրեսականներին հետաքրքրում էր ոչ միայն նախընտրական իրավիճակը, այլեւ Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Իսկ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ հաջորդ շաբաթ Բաքու է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Փոլա Դոբրյանսկին (Paula Dobriansky), ով Ադրբեջանի իշխանությունների հետ «քննարկելու է ժողովրդավարության եւ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG