Մատչելիության հղումներ

Վենեսուելայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ


Հուլիսի 14-ին Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

Ինչպես տեղեկացնում է «Հայ Դատի» հանձնախումբը, հայ համանքի պահանջը Վենեսուելայի ազգայի խորհրդարան են ներկայացրել պատգամավոր Վիկտոր Հյուգո Մորալեսը եւ իրավաբան Ժանետ Մադրիսը: Խորհրդարանի նիստին ներկա են եղել Վենեսուելայի հայ գաղութի հոգեւոր տեսուչ Կոմիտաս արք. Օհանյանը եւ Ազգային վարչության ատենապետ Գրիգոր Փոստալյանը։

Պահանջը լսելուց հետո Վենեսուելայի ազգային խորհրդարանը ողջունեց է հայ ժողովրդի պահանջատիրական ոգին ու իր արդար իրավունքների բարձր գիտակցությունը եւ միաձայն ընդունեց ներկայացված առաջարկը՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որն ավարտվում է հետեւյալ բառերով. - «Ազգային խորհրդարանը եզրակացնում է՝ զորավիգ կանգնել հայ ժողովրդին, նրա պետությանը, Վենեսուելայի կորովի հայ համայնքին ու նրա արդար եւ հետաձգված պահանջին, խնդրել Եվրոպական միությանը հետաձգել Թուրքիայի անդամակցությունը այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Վենեսուելայի օրենսդիրները որոշել են «նշանակել հատուկ հանձնախումբ Ազգային խորհրդարանից, որպեսզի այս բանաձեւը հանձնի Հայաստանի խորհրդարանին ու Հայ եկեղեցուն», ինչպես նաեւ՝ «կազմել հայ ժողովրդի հետ բարեկամության խորհրդարանականների խումբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG