Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարը


Երեքշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտնել է, որ ծրագրված են Գենյուլի հանդիպումները արդբեջանցի իր պաշտոնակից Սաֆար Աբիեւի, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի նաեւ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ եւ զինվորական ուսումնական հաստատություններ, կհանդիպի Ադրբեջանում թուրքական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած ռազմական համագործակցություն ծառայում է մեր զինված ուժերի ամրապնդմանը եւ ՆԱՏՕ-ի կառույցներին Ադրբեջանի ինտեգրման առաջխաղացմանը», - ադրբեջանական «Էխո» թերթին ասել է ադրբեջանցի անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ ընդունվել է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, եւ Թուրքիան պատասխանատու է ծրագրի կետերի իրականացման վերահսկման համար:

Ջաֆարովի խոսքերով, Թուրքիայի ռազմական մասնագետները մտադիր են աջակցել կարճ ժամանակահատվածում ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխանեցնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG