Մատչելիության հղումներ

Հայազգի ամուսինները Ամերիկայում մեղադրվում են 5,8 միլիոն դոլար պետությունից ապօրինաբար ստանալու մեջ


Այսօր Լոս Անջելեսում դատելու են երկու հայի՝ 37-ամյա ամուսիններ Սարգիս Մուսոյանին եւ Ազատուհի Դիլբոյանին, ովքեր, թյուրիմացության մեջ գցելով բժիշկներին, նրանցից կեղծ տեղեկանքներ են կորզել եւ դրանցով «Մեդիքեյր» բժշկական ապահովագրական համակարգի միջոցով ստացել 5,8 միլիոն դոլար:

«Լոս Անջելես թայմս» թերթի տեղեկացմամբ, Լոս Անջելեսին հարող Բըրբենք քաղաքում բնակվող ամուսինները ձերբակալվել են երեքշաբթի օրը:

2002-2004 թվականներին պետությունից ապօրինաբար ստացված գումարները ամուսնական զույգը այնուհետեւ փոխանցել է Հայաստան եւ Արաբական միացյալ էմիրություններ՝ վերածելով կանխիկ դրամի:

Մուսոյանի դատապաշտպան Ռիչարդ Մոսը թերթի թղթակցին ասել է, որ իր պաշտպանյալը այսօրվա դատավարությունում իրեն մեղավոր չի ճանաչի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG