Մատչելիության հղումներ

Ռուսլան Աուշեւ. «Հակամարտող կողմերին չի կարելի ցուցաբերել ռազմական աջակցություն»


Բաքվում տեղակայված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կից Մարտիկ-ինտերնացիոնալիստների կոմիտեի ղեկավար Ռուսլան Աուշեւը երեքշաբթի օրը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդի դերը:

Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, աֆղանական պատերազմի ադրբեջանցի վետերանների հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Ինգուշեթիայի նախկին նախագահը անդրադարձել է նաեւ Վրաստանից ռուսաստանյան զորատեխնիկայի՝ Հայաստանում տեղակայելու հարցին:

«Ինչպե՞ս լուծել հիմնախնդիրը, եթե մարդիկ զինվում են: Եթե երկու պետությունների միջեւ կա հակամարտություն, չի կարելի ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից որեւէ մեկին: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Աուշեւը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG