Մատչելիության հղումներ

Բաքվում բացվեց ադրբեջանա-վրացական բիզնես-ֆորումը


Այսօր Բաքվում բացվեց ադրբեջանա-վրացական բիզնես-ֆորումը, որին ներկա էր Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը նշեց, որ թեեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին կեսին ավելացել է մեկուկես անգամ, դա, այնուամենայնիվ, չի համապատասխանում երկու երկրների ներուժին: Աբասովի խոսքերով, Ադրբեջանում գործում է 55 ընկերություն, որոնք «գործ ունեն վրացական կապիտալի հետ»:

Բիզնես-ֆորումին մասնակցում է Վրաստանի 40 ընկերություն, որոնք զբաղվում են գինեգործությամբ, դեղագործությամբ եւ հանքային ջրի արտադրությամբ:

Այսօր վարչապետ Նողաիդելիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG