Մատչելիության հղումներ

Վրաստանի իրավապահները հրապարակել են Ջորջ Բուշի ուղղությամբ նռնակ նետած մարդու լուսանկարը


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մայիսի 10-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ նռնակ նետելու մեջ կասկասվող անձի լուսանկարը:

«Ցավոք, մեզ հայտնի չէ այդ մարդու ինքնությունը… Վրաստանի ՆԳՆ-ն սահմանել է 150 հազար լարի (մոտ 81 հազար դոլար) պարգեւ ցանկացած տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել կասկածյալին», - ըստ «Կավկազպրես»-ի, երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:

Նա հայտնել է, որ Վրաստանի իրավապահ մարմինները ամերիկացի գործընկերների հետ համատեղ շարունակում են որոնել 175-180 սանտիմետր հասակ ունեցող 25-35 տարեկան տղամարդու, որի լուսանկարը արդեն փոխանցվել է սահմանապահ ծառայության եւ պարեկային ոստիկանության աշխատակիցներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG