Մատչելիության հղումներ

ԱՊՀ արտգործնախարարությունների ներկայացուցիչները քննարկում են միջազգային անվտանգության խնդիրները


Երեքշաբթի օրը Մինսկում սկսվել են ԱՊՀ միջարտգործնախարարական խորհրդատվություններ՝ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

Բելառուսի արտգործնախարարությունից ռուսաստանյան «Էռ-Բե-Կա» գործակալությանը հայտնել են, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները հիմնական ուշադրությունը դարձնելու են ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, ինչպես նաեւ քննարկելու են թմրանյութերի տարածման եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի արտգործնախարարությունից, ԱՊՀ միջարտգործնախարարական խորհրդատվություններին Հայաստանից մասնակցում է ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության խնդիրների վարչության պետ Արման Հակոբյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG